ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի գամմա-ճառագայթման օբյեկտին

Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Սպահան նահանգում օդային ու հրթիռային հարձակման են ենթարկել մանրէազերծման համար նախատեսված գամմա-ճառագայթման օբյեկտը, հայտնում է Eghtesadnews-ը։
Գամմա-ճառագայթման օբյեկտը սարքավորում է, որտեղ գամմա-ճառագայթումն օգտագործվում է բժշկական պարագաների, սարքավորումների և տարբեր նյութերի մանրէազերծման համար։
Նման օբյեկտները միջուկային ռեակտորներ չեն և կիրառվում են արդյունաբերության ու բժշկության մեջ՝ միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։




















