top of page

«Փաշինյանից հետո Ղարաբաղյան գործընթացին ամենամեծ վնաս հասցրած Քոչարյանը հայտարարել է, թե Տեր-Պետրոսյանին չի դատել, քանի որ լիքը պրոբլեմներ կային»․ Հարութ Ուլոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանից հետո Ղարաբաղյան գործընթացին ամենամեծ վնաս հասցրած Քոչարյանը հայտարարել ա, թե 1998 թվականին գալով իշխանության Լևոն Տեր-Պետրոսյանին չի դատել, քանի որ լիքը այլ պրոբլեմներ կային։


Ինչպիսի՜ մեծահոգություն։


- Որ իշխանության գալուց «քաղաքական խորհուրդ» էր ստեղծել, որի միակ առաքելությունը «նախկիններին» քաղաքական գնահատական տալն էր, դա հեչ;


- Որ ամբողջ պրոպագանդայով տարիներ շարունակ հայտարարում էին, թե Լևոնը փուլային տարբերակով, իբր, Ղարաբաղը հանձնվում էր Ադրբեջանին, դա հեչ;


- Որ «ցուրտ ու մութ» տարիները ոչ թե պատերազմի ու շրջափակման հետևանք են, այլ թալանի ու էլեկտրաէներգիայի միտումնավոր հողանցման, դա հեչ;


- Որ հանձնաժողովներ էին ստեղծել, որ այդ «հանցագործությունները» բացահայտեն, սակայն ոչ մի բան էլ չբացահայտեցին ու իրենք իսկ հայտարարեցին, որ իրենք զուտ քաղաքական գնահատականներ են տվել, դա հեչ;


- Որ Տեր-Պետրոսյանի դեմ սրանից-նրանից համատարած ցուցմունքներ էին կորզում, դա հեչ;


- Որ Վանո Սիրադեղյանին քվության նոխազ էին դարձրել ու ինչ գործ ասես չէին կարել վրան, դա էլ հե՞չ։


Ու նման հարցերում Նիկոլից ինչո՞վ եք տարբերվում։ Նույն երախտամոռն եք»։

 
 
1/2517
bottom of page