Լիարժեք խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին ամենազգայուն խոչընդոտը մնում է Ադրբեջանի ակնկալիքը
- Elen Hovsepyan

- 15 hours ago
- 1 min read

Լիարժեք խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին ամենազգայուն խոչընդոտը մնում է Ադրբեջանի ակնկալիքը, որ ՀՀ-ն փոփոխություններ կմտցնի Սահմանադրության մեջ՝ հեռացնելով «Ղարաբաղի նկատմամբ հնարավոր տարածքային հավակնություններ ենթադրող դրույթները», ասված է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության հայտարարության մեջ
«Լայնամասշտաբ հակամարտության վերսկսման ռիսկը զգալիորեն նվազել է, սակայն պաշտոնական խաղաղության պայմանագրի բացակայությունը նշանակում է, որ այդ գործընթացը մեծապես կախված է քաղաքական կամքի պահպանումից և բանակցություններում առաջընթացից»։




















