top of page

Հայաստանում Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության․ Ծառուկյան

  • 6 hours ago
  • 1 min read

Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։ Դրա անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբեց համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։

Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը։

Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։ Այն հաստատեց, որ Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում»։

 
 
1/2789
bottom of page