top of page

«15 տղու 10 րոպեում այրեgին, տվեցին մեզ ու փորձում են գործը փակել». Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ մեղավորները պատժվելու են ամենադաժան պատժով

  • 2 minutes ago
  • 1 min read

«Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի այրեցին, գործը մինչ օրս  ծածկադմփոց է արվում։ Ես պաշտոնական  վարկածի մեջ չեմ կարողանում տեղավորվել»,- Ստեփանավանում Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից մեկի հարազատն ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«15 տղու  տարան, խարխուլ տան մեջ 10 րոպեում այրեցին,  տվեցին մեզ ու փորձում են գործը փակել»,- ասաց նա հարցադրում անելով՝ իշխանափոխությունից հետո իրենց օրակարգում կլինի՞ այդ գործի բացահայտմանը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ որևէ մեկին ընտանիքին չի ցանկանա նման ողբերգություն։

«Ինչ էլ ասենք, խոնարհվենք, այդ վիշտը չի կարող անցնել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ դա այն հարցը չէ, որի մասին ամեն անգամ խոսելուց պետք է բարձրաձայնել։ 

«Տվյալ ոլորտի աշխատողի պարտքն է՝ բացահայտել դեպքը։ Մեղավորները պետք է պատժվեն ամենադաժան պատժով»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։  

 
 
1/2891
bottom of page