Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը. Ղազարյանը հորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները
- 5 hours ago
- 1 min read

Անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը:
Անդրադառնալով հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների չընտրվելուն, խմբակցությունից Էդգար Ղազարյանն ասաց, թե իր ընկալմամբ ««Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ԱԺ-ի աշխատանքները»:
«Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է, և մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը: ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը միտված է ընդամենը ԱԺ-ի հետագա 5 տարիների աշխատանքների կազմակերպմանը:
Հիմա Ֆարմանյանը կընտրվի, թե Մանուկյանը, դրանից ԱԺ-ի կյանքում ոչ մի էական բան չի փոխվում: Էս ամեն ինչը ձգձգելու, սաբոտաժի իմաստը ո՞րն է: Հիմա պատրաստի թեկնածուներին չեն ընտրում, ասում են՝ չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ԱԺ, տենց է ստացվում:
Օրինակ՝ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա էստեղ, չեմ հասկանում: Իրա հեղինակությամբ, իր գործունեությամբ եք դուք եկել եք էստեղ նստել, չեք ուզում, որ գա: Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, մենք կառավարությանը պետք է վերահսկենք:16 նիստ է՝ իրենք դեռ էստեղ չեն եկել»,-նշել է նա:




















