TRIPP-ը հնարավորություններ է ստեղծելու Իրանի, նաև ՌԴ-ի համար․ Արարատ Միրզոյան
- 1 hour ago
- 1 min read

«Դեռևս օգոստոսի 8-ից հետո տարբեր հայտարարություններ են հնչել և հետո՝ հունվարի 14-ից հետո էլ, այսօր էլ կտեսնենք նույնը,կարծում եմ, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի տարբեր շրջանակների կողմից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի հետ կապված Իրանի կողմից հնչած հայտարարություններին։
Միրզոյանն ասաց՝ առաջնորդվում են պաշտոնյաների պաշտոնական դիրքորոշմամբ։ Նրա համոզմամբ՝ TRIPP-ը հետաքրքրություններ է բերելու Իրանի Իսլամական հանրապետության համար։
«Այո, Իրանում կան հարցեր TRIPP-ի շուրջ՝ կապված TRIPP-ի անվտանգային բաղադրիչի հետ։ Կհիշեք՝ մինչև TRIPP-ը քննարկվում էր ինչ-որ 3-րդ կողմի անվտանգային կամ զինված ուժեր տեղակայվելու հետ և այլն։ Իրանի մեր գործընկերները տեսել են, որ ստորագրված փաստաթղթերով որևէ այդպիսի բան չի նախատեսվում։ Հիմա այսօր էլ կկարդան և կտեսնեն՝ բոլոր ենթակառուցվածքներ լինելու են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, գործելու են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, բացառում է նաև անվտանգային ինչ-որ 3-րդ կողմի տեղակայում։
Նորից եմ ուզում ասել՝ նույն Իրանի համար TRIPP-ը հնարավորություններ է բերելու, չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի հետ, երկաթուղային ցանցի հետ, մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գա օրինակ՝ Սև ծով։ Ստացվում է, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում»,- ասաց Միրզոյանը։
Ըստ նրա աշխարհաքաղաքական կամ աշխարհատնտեսական մեծ խաղի մեջ բաներ են փոխելու։
«Իրանը այստեղ հետաքրքրություններ ունի։ Նույնը նաև կարող եմ ասել Ռուսաստանի Դաշնության համար՝ ստեղծվում են հնարավորություններ»։




















