top of page

Տավուշի մարզպետը Փաշինյանի քավորն է և այն ժամանաակվա Շրջակա միջավայրի նախարարաը` սանիկը. ինքննադատության ելույթս շատ կուսակցականների հետ հարաբերությունների փչացման սկիզբը եղավ. Հայկ Սարգսյան

  • 2 minutes ago
  • 1 min read

Տավուշի մարզպետը Փաշինյանի քավորն է և այն ժամանաակվա Շրջակա միջավայրի նախարարաը`սանիկը. ինքննադատության ելույթս շատ կուսակցականների հետ հարաբերությունների փչացման սկիզբը եղավ։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք կուսակցությունում ունենում էինք ինքննադատության օրեր, և մի օր ես գրանցվում եմ, որ լինեմ զեկուցողը, և ինձ ասեցին, եթե հանդես գաս ինքնաքննադատությամբ, սա լինելու է կուսակցությունում քո վերջին օրը։ 

Բարձրաձայնել էի հինգ խնդիր՝ քրեական ենթամշակույթի տարածումը Հայաստանում, ավազի գողությունների հետ կապված խնդիրը, բայց հիմնականում շեշտը դրվեց Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների վրա։ Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավորն է և այն ժամանաակվա Շրջակա միջավայրի նախարարաը՝ սանիկը և բավականին բարդ էր այդ խնդրի մասին խոսել կուսակցության ներսում։ 

Իմ ինքննադատության ելույթը սկիզբը եղավ շատ կուսակցականների հետ հարաբերությունների փչացման, մինչ այդ շատ լավ, ընկերական հարաբերություններ ունեինք։

Ընդհանրապես չեմ զղջում։ Ես ասում էի, եթե պետք է ընտրություններին ժողովրդին համոզեմ, որ ընտրեն ՔՊ-ին, ես ինքս ներքուստ պետք է ուզեմ ընտրել։

Կամ խնդիրները կբարձրաձայնվեն և կստանան լուծում, կան ես ուղղակի չեմ լինի թիմում։ Ես ցավում եմ, որ իմ այդ ելութից հետո նքննադատությունը հանվել է և այլևս չենք ունենում»,- նշել է նա։

 
 
1/3057
bottom of page