top of page

Իրանը կընդլայնի պшտերազմի աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ը տարածաշրջանում նոր արկածախնդրության դիմի․ Իրանի ԶՈւ ներկայացուցիչ

12 minutes ago
1 min read

Իրանը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը, եթե ԱՄՆ-ը տարածաշրջանում նոր արկածախնդրության դիմի: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ԱՄՆ նախագահը, սիոնիստներին իր կողմը քաշելով, դարձյալ հերթական արկածախնդրության դիմի տարածաշրջանում, ապա պատերազմի կրակը, անասկած, կընդգրկի ավելի լայն աշխարհագրություն, և պատերազմի ավարտը նրա ձեռքում չի լինի», - գրել է նա:

Ինչպես նշել է Աքրամինիան, հաշվի առնելով ամերիկացի նախագահի «սև անցյալը» դիվանագիտությանը դավաճանելու հարցում, Իրանի բանակը, չվստահելով հակառակորդի գործողություններին և ուշադրություն չդարձնելով դրանց վրա, անընդհատ բարձրացնում է մարտական պատրաստականությունը:

Նա հավելել է, որ զինվորականները ուշադիր հետևում են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողություններին:


 
 
1/3143
bottom of page