top of page

Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում բшխվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները

4 hours ago
1 min read

Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Թաիրով բնակավայրում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է  «Hyundai Elantra»-ն, որը խաչմերուկն անցել է կարմիր լույսի առկայությամբ՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Mercedes»-ի վարորդի համար, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։

 
 
1/3178
bottom of page