Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը

The Touchline-ը ներկայացրել է 2026 թվականի համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող խաղացողների վարկանիշային աղյուսակը։
Հրապարակված ցուցակի միանձնյա առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը վաստակել է 300 միլիոն դոլար։ Երկրորդ հորիզոնականում «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 145 միլիոն դոլար ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն (100 միլիոն դոլար)։
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվել են նաև Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Սադիո Մանեն («Ալ-Նասր»), Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա») և Մոհամեդ Սալահը («Տրաբզոնսպոր»)։




















