Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին
- 3 hours ago
- 1 min read

Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որը հայ մարզիկների համար նաև ընտրական փուլ էր «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարից առաջ։
Մրցաշարին մասնակցել է 423 մարզիկ 6 տարիքային խմբում։ Մրցումներն անցել են լարված ու հետաքրքիր պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու ապրիլի 25-26-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի մարզիկներն առաջիկա հանգստյան օրերին հանդես կգան նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։




















