Մարդն ամբողջ կյանքում հանցագործություն չի տեսնում, բայց «նյուզֆիդում» տեսնելով սպանnւթյnւն, ասում է՝ ամենաթողություն է. Փաշինյանը՝ ՆԳՆ-ում
- 2 hours ago
- 1 min read

Մարդն ամբողջ կյանքը ապրել է, իրեն ոչ մեկ չի ասել՝ աչքիդ վերևը ունք կա, ոչ էլ իր կյանքում հանցագործություն է տեսել ու առնչվել, բայց երբ իր «նյուզֆիդում» գրում են այն մասին, որ մեկին կրակեցին կամ սպանեցին, ասում է՝ այս ինչ է կատարվում այս երկրում, ամենաթողություն է: Այս մասին Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ՀՀ-ում հանցավորության իրավիճակը ոչ միայն պետք է դարձնենք այնպիսին, ինչպիսին ուզում ենք, այլև քաղաքացիների զգացողությունը պետք է դարձնենք այդպիսին:
Չառնչվելը հանցագործությանը մարդուն չի խանգարում, որ մտածի խնդիրներ կան ու ամենաթողություն է, սա է մեդիա դարի և մեդիա հասարակության առանձնահատկությունը, ու սա պետք է հաշվի առնենք:
Ես չեմ ասում, որ եկեք այնպիսի մեդիակոնտենտ ստեղծենք այն մասին, որ ամեն ինչ լավ է, դա հակառակ սխալը կլինի, ես ասում եմ՝ եկեք թող ոստիկանությունը այդ առաջնորդությունը ստանձնի, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ առաջնորդությունը ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքը առաջնորդ չէ»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով ՆԳՆ-ում տեղի ունեցավ կոլեգիայի հանդիսավոր նիստը:




















