Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել
- 4 hours ago
- 1 min read

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։
Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով:




















