Ճապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև
- 1 hour ago
- 1 min read

Ճապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Ճապոնիայի վարչապետ Տակաիչին կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին, սակայն այս խոսակցությունները ոչինչ չեն փոխի։ Դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող։ Ցանկացած ոք, ով չի հասկանում սա, կբախվի իր մոլորության ահռելի հետևանքներին»,- գրել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ անձամբ այցելել է Իտուրուպ կղզի։ Դա բողոք է առաջացրել Տոկիոյի կողմից․ վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Ճապոնիան Կուրիլյան կղզիների հարավային մասը համարում է իր բնիկ տարածքը։
Այս պատճառով, նաև Ճապոնիայի ԱԳՆ է կանչվել Տոկիոյում ՌԴ դեսպան Նիկոլայ Նոզդրյովը։




















