top of page

Ավտովթար՝ Արտաշատում. ամուսինները և նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 days ago
  • 1 min read

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդը, նրա կինը եւ երկու անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
bottom of page