top of page

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հունվարի 11-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:

 
 
1/2584
bottom of page