«Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում, որ տրանզիտից Հայաստանը մեծ գումարներ ստանա»․ Թաթուլ Հակոբյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.․ «Տպավորություն կա, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն, բացի TRIPP-ի 42 կիլոմետրամոց հատվածը, օգտվել հայաստանյան երկաթուղային ցանցի այլ, մասնավորապես Երասխ-Ախուրիկ հատվածից:
Ինչպես հայտնի է, Թուրքիան կառուցում է Կարս-Արալըխ-Նախիջևան 226 կիլոմետր երկարությամբ երկաթուղային հատվածը:
Թուրքերի և ադրբեջանցիների դիրքորոշումը կարելի է բացատրել երկու հանգամանքով.
ա/ նրանք չեն ցանկանում, որ տրանզիտից Հայաստանը մեծ գումարներ ստանա,
բ/ նրանք չեն ցանկանում օգտվել Երասխ-Ախուրիկ հատվածից, քանի որ այն փաստացի ռուսների վերահսկողության տակ է»:




















