top of page

Ջուլիանո Սիմեոնեն նոր պայմանագիր է կնքել «Աթլետիկոյի» հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 minutes ago
  • 1 min read

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն նոր պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։

23-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվական, հաղորդում է ակումբի կայքը։ Նրա հրաժարագինը սահմանվել է 500 միլիոն եվրո։

Ջուլիանո Սիմեոնեն «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է, ակումբի համակարգում է 2019 թվականից։

Transfermarkt-ը Ջուլիանո Սիմեոնեի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

 
 
1/2594
bottom of page