Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, չենք նահանջել. ընդդիմության շաները բարձր եմ գնահատում. Ռոբերտ Քոչարյան
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց: Հարցին՝ ի՞նչ Հայաստանի, ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվարկել, նա պատասխանել է՝ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ:
Նա նշել է, որ ընդդիմության շաները բարձր է գնահատում:
«Զարգացումներ լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են:
Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին նպատակի հասնելու համար, եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ հետ չենք նահանջել և որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը»,-նշել է նա:




















