Իշխանությունն ստանում է քայլերի հաջորդականությունն Ադրբեջանից․ Մանուկյան
- 2 minutes ago
- 1 min read

Հայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն է։ Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։
«Երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը։ Ի՞նչ հարցեր կարող էին նրանք քննարկել, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հիքմեթ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և խոսել 300 000 ադրբեջանցիների բնակեցման իրենց ծրագրերից։ Ի՞նչ հարցեր կարող էին քննարկել, երբ տեղի է ունեցել ընտրակեղծիքներով պայմանավորված ընտրություններ, և անմիջապես ընտրություններից հետո արձանագրվել է, որ Ադրբեջանը արձանագրում է, որ այդ ընտրությունները եղել է Ալիևի ռազմավարական պլանի տեսլականի մի մասը։
Կարելի է անվանել, որ իշխանությունը ստանում է քայլերի հաջորդականությունը Ադրբեջանից, թե ինչպես պիտի գործի, եթե անգամ այս ընտրակեղծիքներով պայմանավորված պրոցեսը եղել է իրենց համատեղ պլանի մի մասը»,- ասել է Մանուկյանը։




















