Աշխարհի ամենաարագ դրոնը ժամում 660 կիլոմետր արագություն է զարգացրել
- Elen Hovsepyan
- 2 minutes ago
- 1 min read

Հայր եւ որդի Լյուկ եւ Մայք Բելլերը Հարավային Աֆրիկայից, որոնք արագընթաց անօդաչու թռչող սարքերի ստեղծողներն են, վերականգնել են իրենց առաջատար դիրքը՝ գերազանցելով իրենց մրցակցի՝ ավստրալիացի ինժեներ Բենջամին Բիգսի սահմանած արագության նախորդ համաշխարհային ռեկորդը՝ 626 կմ/ժ: Հիշեցնենք, որ նրանից առաջ ռեկորդը պատկանում էր Բելլերին եւ նրանց Peregreen 3 անօդաչու թռչող սարքին՝ 585 կմ/ժ:
Նոր ռեկորդային Peregreen 4 անօդաչուն բնօրինակ տարբերակի ավելի քան երկու տարվա կատարելագործման արդյունքն է: 4-րդ մոդելը տպագրվել է Bambu Lab ընկերության գերարագ 3D տպիչով, ինչը թույլ է տվել գյուտարարներին համատեղել տարբեր նյութեր՝ պոչի հատվածը եւ տեսախցիկի ամրակը ստեղծելու համար:
Թիմը թարմացրել է դիզայնը եւ սարքավորումները՝ տեղադրելով T-Motor 3120 շարժիչներ՝ ավելի հզոր լիթիում-իոնային մարտկոցներով, տեղեկացրել է Техкульт-ը: Անօդաչուի տեսքը օպտիմալացվել է, աերոդինամիկան բարելավվել է, պտուտակները կրճատվել են մինչեւ 6 դյույմ՝ արագությունը մեծացնելու համար: Peregreen 3-ի տեսախցիկը օգտագործվել է արագության ռեկորդը գրանցելու համար: Ռեկորդը գերազանցելու ընթացքում V4-ը թռել է հակառակ ուղղություններով՝ կանոնակարգերի պահանջներին համապատասխան, փոխհատուցելու համար հանդիպակաց քամին։ Արդյունքը. էլեկտրական, հեռակառավարվող անօդաչուի համաշխարհային արագության ռեկորդն այժմ կազմում է 657.59 կմ/ժ։




















