Գառնահովիտի դպրոցի տնօրենը կյանքին վերջ է տվել. պատճառը համայնքում անհայտ է

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սրապիոն Գրիգորյանին հայտնաբերել են իր տան հարակից տարածքում գտնվող քարե շինության ներսում՝ կախված վիճակում։
Դպրոցը վերջերս էր շահագործման հանձնվել։ Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գառնահովիտի նորակառույց միջնակարգ դպրոց և ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին։
Դեպքի և հնարավոր պատճառների վերաբերյալMediaHub-ը կապ հաստատեց Գառնահովիտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանի հետ։ «Մեզ համար էլ է անհասկանալի, թե ինչու է նման բան տեղի ունեցել։ Վարչապետի այցի հետ կապված որևէ կոնֆլիկտ չի եղել։ Դպրոցի բացումը շատ գեղեցիկ և կազմակերպված է անցել։ Դրանից օրեր անց իմացել ենք, որ տնօրենը ինքնասպան է եղել։ Ամբողջ գյուղը ցնցված է, ոչ ոք չի հասկանում, թե որն է եղել պատճառը։ Շատ առողջ ընտանիք են, իսկ Սրապիոն Գրիգորյանը շատ օրինակելի մարդ էր։ Մենք որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չենք ունեցել, որը կարող էր նման դեպքի պատճառ դառնալ»,- MediaHub-ին ասաց Գառնահովիտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանը։
Գառնահովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն Սրապիոն Գրիգորյանին հուղարկավորել են երկուշաբթի օրը։
Դեպքի հանգամանքները և ինքնասպանության պատճառը, ըստ վարչական ղեկավարի փոխանցած տեղեկության, այս պահին հայտնի չեն։




















