top of page

Մոսկվայում փակի տակ են պահում Արամ Ավետիսյանին. վերցրել են հեռախոսը

  • 4 hours ago
  • 1 min read

Մոսկվայում արդեն մի քանի ժամ է անհիմն փակի տակ են պահում քաղաքագետ Արամ Ավետիսյանին։ Մասնավորապես Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում  բողոքի հիման վրա փակի տակ են պահում քաղաքագետ Արամ Ավետիսյանին:

Նրա ձեռքից վերցրել են հեռախոսները և թարգմանչի օգնությամբ ուսումնասիրում են հեռախոսի տվյալները: Մեզ փոխանցեցին, որ Ավետիսյանին հայտնել են, որ բողոքը կապված է եթերում հնչեցրած արտահայտության համար: Մասնավորապես եթերներից մեկում Արամ Ավետիսյանը հայտարարել էր, թե «փախած գեներալի սեռը փոխելու եմ Մոսկվայում»։

Նշենք, որ ավելի վաղ քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նկարահանող խմբի հետ մեկնում է Մոսկվա՝ նոր բացահայտումներ անելու համար, բայց չէր հստակեցրել, թե այդ բացահայտումները ում, կամ ինչի հետ էր կապված։

 
 
1/2790
bottom of page