ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի
23 minutes ago
1 min read

«Օդեսայի մարզը կրկին ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարձակման։ Հարվածի հետևանքով հուր է բռնկվել երկհարկանի մասնավոր բնակելի տանը։ Նախնական տեղեկություններով՝ տուժել է 2 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ առևտրի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Փրկարարները մարել են այն։
Բացի այդ, քաղաքում վնասվել է 10-հարկանի ոչ բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։ Բացի այդ, վնասվել է քաղաքային հիվանդանոցի 7-հարկանի շենքի տանիքը, ջարդվել են ուսումնական հաստատության և չորս բնակելի տների պատուհանները, վնասվել է երեք ավտոմեքենա։
Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանում ջարդվել են երեք մասնավոր բնակելի տների պատուհանները։




















