Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար
5 hours ago
1 min read

Որոշումը հաստատվեց կառավարության նիստում։
Ըստ նախագծի` գումարը կտրամադրվի ոչ թե պետական բյուջեի ծախսերն ավելացնելու, այլ վարչապետի աշխատակազմի այլ ծախսերից տնտեսված միջոցները վերաբաշխելու հաշվին։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներն արդեն չեն բավարարում լրացուցիչ գործուղումների ծախսերը հոգալու համար։




















