top of page

Իմ գենը հայկական է․ վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոն՝ Փաշինյանին

  • 20 minutes ago
  • 1 min read

Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: Այս մասին գրել է Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն։

«Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել ոչ իմ զգացածով, ոչ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:



Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:



Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ինձ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7,8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ:



Իմ փոխարեն ոչ գրում ես, ոչ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:



Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ»,- գրել է նա։

 
 
1/3040
bottom of page