top of page

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը բшխվել է 15-ից ավելի ավտոմեքենայի, ապա՝ ծառերին ու մխրճվել տաղավարի մեջ. 5 վիրшվորներից 2-ն անչափահաս են

2 hours ago
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի «Կլոր ունիվերմագի» հարևանությամբ, արտասահմանյան համարանիշի և դեռևս չճշտված մակնիշի բեռնատարը բախվել է մի քանի երթևեկող և կայանված տարբեր մակնիշի ավտոմեքենաների, ապա առևտրի կրպակների ու ծառերի։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։



Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխա են, 3-ը՝ միջին տարիքի։


 
 
1/3180
bottom of page