Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին. The Atlantic
6 hours ago
1 min read

Նրա աղբյուրների տվյալներով՝ մի քանի ամիս առաջ այս գաղափարը Թրամփին էր ներկայացրել Բելառուսի հարցերով նրա հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է ռուսական տնտեսության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների մի մասի թուլացում՝ Մոսկվայի կողմից մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Ենթադրվում է, որ դա ԱՄՆ-ին թույլ կտա շահավետ գործարքներ կնքել ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ հողային մետաղների և այլ հումքային ապրանքների վերաբերյալ։ Հրատարակությունը նշում է, որ նախաձեռնությունը վաղ փուլում է և նախկինում դրա մասին չէր հաղորդվել։




















