Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի
6 hours ago
1 min read

Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում վերամբարձ կռունկ է ընկել: Կան զnհեր:
«Աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու: Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է»,–հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Այժմ դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում, դա է պատճառը, որ մարմինները դեռ դուրս չեն բերել շինհրապարակից։




















