top of page

Ադրբեջանը Հայաստանում ամենաշատը կարող է փոքրիկ խմբակի երաշխավորը լինել. Սամվել Կարապետյան

  • 4 hours ago
  • 1 min read

Ադրբեջանը Հայաստանում ամենաշատը կարող է փոքրիկ խմբակի երաշխավորը լինել: Այս մասին Ալիկ Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Հայաստանի երաշխավորը լինելու է ուժեղ բանակը, ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները և տարածաշրջանային շահեր ունեցող երկրները։ 2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում, Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություն, փոքրիկ խմբակը՝ իր ղեկավարի հետ, վազելով կատարում են: Ես վստահ եմ, որ իրենց հետ քննարկող չկա, բայց մենք այդ ամենը կանգնեցնելու ենք:

Եթե Ալիևին և Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցու Հայաստանում՝ հաջորդելու են քայլեր, գնելու են հողեր, կառուցելու են գործարաններ, որտեղ աշխատելու են ադրբեջանցիներ, մենք այդպիսի օրինակ ունենք հարևան Վրաստանում, երբ Սահակաշվիլու սխալների պատճառով Բաթումին նմանվել է թուրք-ադրբեջանական անկլավի»,- նշել է Կարապետյանը:

 
 
1/2830
bottom of page