top of page

Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի կողմից հինգ չինական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը

  • 2 hours ago
  • 1 min read

Չինաստանի Առևտրի նախարարությունն արգելել է ԱՄՆ պատժամիջոցների ճանաչումը և կիրառումը հինգ չինական նավթաքիմիական ընկերության նկատմամբ, որոնք մեղադրվում են Իրանի հետ նավթի առևտրի մեջ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանի կառավարությունը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն ՄԱԿ-ի մանդատ և չեն հիմնված միջազգային իրավունքի վրա։ Հետևաբար, Առևտրի նախարարությունը հրաման է արձակել, որով արգելվում է ԱՄՆ պատժամիջոցների ճանաչումը, կիրառումը հինգ չինական ընկերության նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը շեշտել է, որ ԱՄՆ գործողությունները անօրինականորեն սահմանափակում են բնականոն առևտրային գործունեությունը և խախտում են միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը։ Չինաստանի որոշումը հիմնված է օտարերկրյա օրենքների անհիմն արտատարածքային կիրառմանը հակազդելու իր ազգային մեխանիզմի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն իր պատժամիջոցների ցուցակում ներառել էր հինգ չինական ընկերություն, այդ թվում՝ խոշոր նավթավերամշակող  Hengli Petrochemical գործարանը, սառեցնելով նրանց ակտիվները և արգելելով գործարքները՝ իրանական նավթային գործարքներին մասնակցության պատրվակով։

 
 
1/2830
bottom of page