top of page

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

May 9
1 min read

Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Այս օրն իր մեջ ունի թե’ բերկրանք, թե’, ցավոք, դառնություն։ Սակայն հենց դրանք այն զգացումներն ու դասերն են, որ շատ մոտ ապագայում մեզ ուժ են տալու՝ կատարել խաղաղ և ստեղծագործ աշխատանքի նոր սխրանքներ։  

Այդ հիշողությամբ և ապագայի հանդեպ վստահահությամբ ենք հզորացնելու մեր հայրենիքը, ուղղելու հայի մեջքը, ապահովելու իրական և արժանապատիվ խաղաղություն։

Հավերժ փա՜ռք մեր հերոսներին

Շնորհավոր Մայիսի 9»։

 
 
1/3081
bottom of page