top of page

Դուք աել էք, որ Ծառուկյանի, Կարապետյանի և Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայե՞լ եք. Դպրոցականը՝ Փաշինյանին

  • 1 hour ago
  • 1 min read

«Եթե խաղաղություն եք կնքել, ինչո՞ւ եք զենք գնում»,-Վայոց Ձորում քարոզչական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց դպրոցահասակ տղան։

Փաշինյանը փորձեց բացատրել, որ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինի ագրեսիայի համար։

«Դուք աել էք, որ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայել եք՞»,-շարունակեց դպրոցականը։

Փաշինյանը փորձեց բացատրել, որ ինքը օրինական չի ծառայել։

«Իսկ ի՞նչ իրավունքով եք մեղադրում նրանց, եթե օրենքով չեք ծառայել»,-հարցրեց դպրոցականը։

 Փաշինյանը պատասխանեց. «Որովհետև օրենքով սահմանված կարգով պետությունն ինձ չի տարել ծառայության։ Իրենց զավակները հաշվառված չեն եղել, կամ տարբեր կեղծ պատճառաբանություններով չեն ծառայել»

Այնուհետև երեխան նկատեց, որ Փաշինյանը վիրավորում է տարբեր քաղաքական գործիչներին և ժողովրդին։

«Ես ժողվորդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդն իմ գործատուն է, իմ տերն է»,- ասաց Փաշինյանը

Դպրոցականն ասաց. «Ես շատ եմ լուրեր նայում, հանգիստ եղեք»։

«Սխալ լուրեր են ցույց տալիս, կարող ես համեմատել»,-արձագանքեց Փաշինյանը։

 «Ձեր ալիքով սխալ լուրե՞ր են ցույց տալիս... Հասկացա»,-եզրափակեց դպրոցականը և հեռացավ։

 
 
1/2893
bottom of page