top of page

Ի՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի պարտությունը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում (1:1, 11մ՝ 3:4):

«Շատ ծանր է, երբ այս մրցաշարում այդքան կայուն ելույթներ ես ունենում մինչև բուն եզրափակիչ, բայց արդյունքում զիջում ես տիտղոսը 11-մետրանոց հարվածաշարում։ Դա բարդ է։

Ի՞նչ եմ զգում։ Ցավ։ Երբ այդքան մոտ ես հաղթանակին, երբ քեզ պետք է ընդամենը մի քանի 11-մետրանոց անվրեպ իրացնել աշխարհի ամենախոշոր ակումբային մրցաշարում… Մենք հենց դա էլ պետք է զգանք։ Մենք պարտավոր ենք այս ցավը վերածել վառելիքի։

Ի՞նչ ասացի իմ ֆուտբոլիստներին պարտությունից հետո։ Ես չափազանց հպարտ եմ նրանցով։ Նրանք մեզ այնքան ուրախություն են պարգևում։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել ֆուտբոլիստների այս խմբին, այս թիմին։ Ես տեսնում եմ, թե ինչպիսի հպարտությամբ են նրանք կրում ակումբի տարբերանշանը և որքան ջանք են ներդնում դրանում։ Մենք շատ բանի ենք հասել, բայց բաց թողեցինք ամենակարևորը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով TNT Sports-ին։

 
 
1/2893
bottom of page