top of page

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnn ձնակույտերին. կան վիրավnրներ

  • 4 days ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի մեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 82 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ձնակույտերի։



Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։



Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը ։

 
 
1/2744
bottom of page