Թշնամին ձգտում է վնասել մեր տնտեսությանը, բայց ամենակարևորը՝ ձգտում է նյարդային մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ․ դա անհնար է․ Պուտին
- 1 day ago
- 1 min read

Ռուսաստանի էներգետիկ համակարգն ունի շատ բարձր անվտանգության շեմ՝ աշխարհում ամենաբարձրերից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Վառելիքի հետ կապված դժվարությունները ժամանակավոր են. դրանք կապված են նաև հանգստյան, արձակուրդի սեզոնը խաթարելու՝ հակառակորդի ցանկության հետ։
Ակնհայտ է, որ թշնամին ձգտում է վնասել տնտեսությանը, բայց ամենակարևորը՝ ձգտում է նյարդային մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ։ Մենք հասկանում ենք, որ դա անհնար է»,-նշել է նա։




















