top of page

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր բոլորովին հակառակ և խառնաշփոթ հայտարարություններ. Գալուզին

  • 1 hour ago
  • 2 min read

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն տալիս էր բոլորովին հակառակ և խառնաշփոթ հայտարարություններ: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Ինչպես նշել է փոխնարարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցերով նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից։ Միևնույն ժամանակ, շարունակել է նա, «Եվրոպական միությանը միանալու գործընթացի սկսման մասին» ապագա օրենքի շուրջ 2025 թվականի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդել է, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվե չի պահանջում, քանի որ այս փաստաթուղթն ընդամենը ոչինչ չնշանակող քաղաքական հռչակագիր է։

«Այժմ էլ մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքներն իբր արդեն իսկ վկայում են եվրոպամետ ուղղության, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, և ուրեմն՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։

«Հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն տալիս էր բոլորովին հակառակ և խառնաշփոթ հայտարարություններ։ Ընդ որում, երբեմն նաև բավականին անկեղծորեն խոստովանում էր, որ Հայաստանին ԵՄ-ում դեռևս ոչ ոք չի հրավիրել և որ նա կարող է ընդհանրապես երբեք էլ դրա անդամ չդառնալ: Իսկապես արդեն շատ բան է ասվել, սակայն դա ամենևին պարզություն չի հաղորդում»,- հավելել է նա։

Գալուզինի խոսքով՝ հենց դրա համար էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այն բկանոն պարզելու անհրաժեշտության մասին, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի բնակիչներն այս կապակցությամբ։

«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական առումով (արդյոք ուզո՞ւմ եք ԵՄ), այլ կոնկրետ-գործնականում. պատրաստվա՞ծ եք արդյոք հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից՝ ապագայում ԵՄ-ին միանալու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի պատճառով։ Քանի որ հարցի հենց այս ձևակերպումն է առավել ազնիվ լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև ԵՏՄ մյուս անդամների նկատմամբ», - եզրափակել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդներն ընդունել են համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ իրենք կիսում են Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵՏՄ կազմում հետագա գտնվելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության դիրքորոշումը։

 
 
1/3015
bottom of page