«BYD»-ը Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է խոտածածկ տարածքում և բшխվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրшվոր
- 23 minutes ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Հ. Գ.-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել խոտածածկ տարածքում և բախվել էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















