top of page

Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ

43 minutes ago
1 min read
Ազատ միջոցները պարզապես խնայելու փոխարեն կարելի է ներդնել և պարբերական եկամուտ ստանալ։ Պարտատոմսը շահավետ ներդրումային գործիք է՝ հստակ պայմաններով, նախապես սահմանված արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների պարբերականությամբ։
Ազատ միջոցները պարզապես խնայելու փոխարեն կարելի է ներդնել և պարբերական եկամուտ ստանալ։ Պարտատոմսը շահավետ ներդրումային գործիք է՝ հստակ պայմաններով, նախապես սահմանված արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների պարբերականությամբ։

Պարտատոմսերի նախորդ երկու թողարկումների ամբողջ ծավալը ռեկորդային կարճ ժամկետներում տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային ևս մեկ հնարավորություն՝ 2026 թվականի սեպտեմբերի 18-ից սկսելով ՀՀ դրամով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։

Թողարկման պայմաններն են՝

  • Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ,

  • Արժեթղթերի քանակ՝ 30,000 հատ,

  • Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,

  • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.5%,

  • Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային,

  • Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս:

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։

Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածով՝ առանց Բանկ այցելելու։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ներբեռնեք հավելվածն այստեղ:

ՀՀ գործող Հարկային օրենսգրքի համաձայն՝ պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը նաև երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը ձեռք բերեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում:

✉️ info@amiobank.am | 📞 010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից


 
 
1/3076
bottom of page