top of page

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են

  • 2 hours ago
  • 1 min read



MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները։ 

«Ի պատասխան՝  հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հատկանշական է, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են իրականացրել իրենց գործողությունները։

 
 
bottom of page