top of page

Հունգարիայի նախագահը ստորագրել է հրամանագիր նոր կառավարության նախարարների նշանակման մասին

  • 12 hours ago
  • 1 min read

Հունգարիայում ձևավորվել է նոր կառավարություն՝ «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի գլխավորությամբ, որը հաղթանակ է տարել ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Ինչպես հայտնել է երկրի նախագահ Թամաշ Շույոկի մամուլի ծառայությունը, Հիմնական օրենքի համաձայն՝ նա ստորագրել է հրամանագիր 16 նախարարների նշանակման մասին, որոնց թեկնածությունները ներկայացվել են վարչապետի կողմից և արժանացել պատգամավորների հավանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարի պաշտոնական նստավայրում՝ Շանդորի պալատում, տեղի է ունեցել նոր կառավարության անդամներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։ Այժմ նրանք պետք է երդում տան խորհրդարանի առջև, ինչից հետո կկարողանան անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Նախատեսվում է, որ նրանք իրենց առաջին աշխատանքային նիստը կանցկացնեն մայիսի 13-ին։

Վիկտոր Օրբանի գլխավորած նախկին կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները։ «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը 16 տարի անընդմեջ իշխանության ղեկին մնալուց հետո անցել է ընդդիմության շարքերը։

 
 
1/2852
bottom of page