top of page

Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

5 hours ago
1 min read
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, որը ցուցադրել է չինական օդանավի վայրէջքի կադրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը, որը ցուցադրել է չինական օդանավի վայրէջքի կադրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Սա չինացի առաջնորդի առաջին այցն է Հնդկաստան յոթ տարվա ընթացքում։

Սի Ծինփինի ինքնաթիռը վայրէջք է կատարել հանրապետության ռազմաօդային ուժերի Պալամ բազայում։ Հնդկաստանի ԱԳՆ-ի հրապարակած ծրագրի համաձայն՝ ԲՐԻԿՍ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների նիստին մասնակցելուց հետո նա կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ երկկողմ բանակցությունների համար։

Նյու Դելիի և Պեկինի հարաբերությունները սկսեցին աստիճանաբար կարգավորվել 2025 թվականին Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Մոդիի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստան կատարած այցից հետո։ Հնդկաստանի կառավարության ղեկավարը ՉԺՀ նախագահի հետ քննարկել էր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Այս հանդիպումից հետո Հնդկաստանն ու Չինաստանը վերականգնեցին ուղիղ ավիաչվերթները և անդրսահմանային առևտուրը, որոնք կասեցվել էին 2020 թվականին Հիմալայներում վերահսկողության գծում տեղի ունեցած բախումներից հետո։

Պեկինի և Նյու Դելիի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին 2020 թվականի մայիսին, երբ Արևելյան Լադախում սկսվեց հնդիկ և չինացի զինծառայողների առճակատումը։ Ռազմական և դիվանագիտական մակարդակներով մի շարք բանակցություններից հետո Հնդկաստանն ու ՉԺՀ-ն աստիճանաբար սկսեցին զորամիավորումների փոխադարձ ետքաշումը սահմանամերձ վիճելի շրջաններից։


 
 
1/3067
bottom of page