top of page

«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել

17 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի համայնքապետարանում սեպտեմբերի 25-ի խուզարկություններից հետո 6 անձ էր ձերբակալվել, մի քանիսը՝ պաշտոնյա, մի քանիսը` քաղաքացիներ։ Ձերբակալվածների թվում էր հողաշինության եւ քաղաքաշինության բաժնի պետ, հրազդանցի Արամ Վիրաբյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերը։

Մեր տեղեկություններով, Վիրաբյանին կասկածում են շինթույլտվությունների դիմաց կաշառք վերցնելու մեջ։ Ընդ որում՝ խոսքը, մեր տվյալներով, բավականին փոքր գումարի մասին է։ Հինգ ձերբակալվածների նկատմամբ դատարանը տարբեր խափանման միջոց է կիրառել, իսկ Վիրաբյանի հարցը չի էլ քննել` դատարանին Վիրաբյանի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց՝ նա չի կարող մասնակցել նիստին։

Հակակոռուպցիոն դատարանից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունըկալանք սահմանելու մասին, անգամ վարույթ չի ընդունվել դատարանը մերժել է միջնորդությունը վարույթ ընդունել։ Պատճառը դատարանից չմանրամասնեցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն մեր հարցերին չպատասխանեց։


 
 
1/3092
bottom of page