top of page

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր

12 hours ago
1 min read
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սևադա Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդով բեռնատարով բախվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքացիներն ու պարեկները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան ուղղել են, և ճանապարհը բացվել է։

1/3092
bottom of page