top of page

Սպասվում է ձյուն, բուք. Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

  • 19 hours ago
  • 1 min read

Հանրապետության տարածքում` մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից,

Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեւանում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +4+6:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -4+1

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0-3

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0-4

Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +1+6

Տավուշում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+6

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0-3

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+7

Արարատում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+8

Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+10

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+8

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+10

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1+3։

 
 
bottom of page