top of page

Մահшցել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը

3 hours ago
1 min read

37 տարեկանում կյանքից հեռացել է Իսլանդիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ինգվար Յոնսոնը։ Նա երկարատև պայքար էր մղում քաղցկեղի դեմ։

Իսլանդական «Վիկինգուր» ակումբը, որի գույները Յոնսոնը պաշտպանում էր 2020 թվականից, հայտնել է, որ դարպասապահը մահացել է նոյեմբերի 25-ի երեկոյան՝ հարազատների շրջապատում։ Ակումբը խորին ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին և մտերիմներին։

Իսլանդիայի հանրային հեռարձակող RÚV-ի փոխանցմամբ՝ Յոնսոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել այս տարվա գարնանը, ինչի պատճառով նա ստիպված էր եղել ժամանակավորապես դադարեցնել կարիերան։ Չնայած ծանր հիվանդությանը՝ դարպասապահը դեռ անցած ամիս՝ հոկտեմբերին, թիմակիցների հետ տոնել էր Իսլանդիայի չեմպիոնի տիտղոսը։

Ինգվար Յոնսոնը Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում։ Նա նաև Լարս Լագերբեքի գլխավորած պատմական հավաքականի անդամ էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ իսլանդացիները սենսացիոն կերպով հասան քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային, ապա 2:5 հաշվով զիջելով Ֆրանսիային։ Ֆրանսիայում կայացած մրցաշարում Յոնսոնը պահեստային դարպասապահ էր և խաղադաշտ դուրս չէր եկել։

Ակումբային կարիերայի ընթացքում Յոնսոնը հանդես է եկել նաև նորվեգական «Սանդեֆյորդում» և դանիական «Վիբորգում»։ Հայրենիքում նա հինգ անգամ դարձել է Իսլանդիայի չեմպիոն, իսկ «Վիկինգուրի» կազմում նվաճել է նաև երկրի գավաթը։


 
 
1/3195
bottom of page