Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հաղթեց «Վուլվերհեմփթոնին»
- Mar 7
- 1 min read

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին» (1-3):
«Մերսիսայդցիներն» իրենց բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։ 51-րդ րոպեին հաշիվը բացեց Էնդի Ռոբերտսոնը, իսկ ընդամենը երկու րոպե անց՝ 53-ին, Մոհամեդ Սալահը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 74-րդ րոպեին Կյորտիս Ջոնսը հաշիվը դարձրեց խոշոր։ Տանտերերին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. ավելացված ժամանակում (90+1) աչքի ընկավ Հվանգ Հի Չանը:
Այսպիսով, Առնե Սլոթի գլխավորած թիմը առաջինը վաստակեց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։




















