top of page

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները

  • 5 hours ago
  • 1 min read

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը: Այս մասին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Սահմանափակումները ներդրվել են «Կովյոր» ազդանշանի գործողության հետ կապված: «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը նախազգուշացնում է, որ հնարավոր են չվերթների չվացուցակի փոփոխություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին:

«Ռոսավիացիան» հայտնել էր, որ օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max-ի իր ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս ԱԹՍ-ների գրոհը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 289 անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին:

Մայիսի 5-ին թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել նաև Իժևսկում, Չելյաբինսկում, Չեբոկսարիում, Բուգուլմայում, Օրենբուրգում, Օրսկում, Ուֆայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում: Օդանավակայանների մի մասից սահմանափակումներն արդեն հանվել են:

 
 
1/2837
bottom of page