top of page

Փորձանք ա բերելու՝ այսպես նպատակաուղղված. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

  • May 10
  • 1 min read

«Դու Զելենսկուն կանչում ես այստեղ, այստեղից նա ասում է՝ էս եմ անելու, էն եմ անելու... Որ ասում են՝ բանը բանից անցել է, այդ վիճակն է»,- գեղարքունիքում ընտրողների հետ զույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 Նա ընդգծեց, որ իրավիճակն իրոք պրոբլեմային է։

«Փորձանք ա բերելու՝ այսպես նպատակաուղղված»,- ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ այդպես էլ 2018 թվականից հետևողական քայլերով է պատերազմ բերլ։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի գործող իշխանությունները պատերազմի ամենամեծ սպառնալիքն են։

 «Հարևանն աչք է դրել այս տարածքի վրա։ Խոսելով «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նա հենց այս տարածքները նկատի ունի»,- նշեց Քոչարյանը. Հավելելով.«Երեկ Հայաստանի վարչապետն ասաց, թե Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր, և Արցախի հողը Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Ավելի մեծ հիմարություն դժվար է պատկերացնել։ Բայց մենք հասել ենք նրան, որ կարելի է նման հայտարարություններ անել ու շարունակել շփվել ժողովրդի հետ։ Իմ գլխում նման բան չի տեղավորվում»։

Կատարվածը նա համեմատել է մի հիմարի հետ, ով քանդում է տունը, բայց մեղադրում նրանց, ովքեր կառուցել են այն։ «Ո՞վ է մեղավոր տան քանդման համար։ Ոչ թե նա՞, ով ամուր տունը թուլացրել ու քանդել է։ Նա սկսում է մեղադրել տունը կառուցողներին։ Հիմա մոտավորապես այսպիսի իրավիճակ է, և զարմանալի է, որ մենք հանդուրժում ենք սա»,- նշել է վարչապետի թեկնածուն։ Ըստ նրա՝ ամեն ինչ ճիշտ գնահատելու դեպքում հնարավոր է չեզոքացնել սպառնալիքներն ու միասին հաղթահարել երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերները։ Քաղաքական գործիչը ենթադրություն է հայտնել, որ «օպտիմալացման» ծրագրերն ու սահմանամերձ շրջանների նկատմամբ անուշադրությունը նպատակ ունեն նպաստել բնակչության արտահոսքին, որպեսզի հետագայում (Ադրբեջանի հետ) «ավելի հեշտ լինի պայմանավորվել»։

 
 
1/2912
bottom of page